Դեղաբույսեր
Կռատուկ - Лопух - Arctium L.
Հայկական տարանունները – խաբշուկ, խոզունկ, կոծոծ, կռատունկ, կռոթնի, կռոթուկ, շափալոզ, փթրախ
Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 1,5 մ բարձրության երկամյա խոտաբույս է: Ունի ծիրանակարիմիր, գնդաձև զամբյուղներով երկսեռ ծաղիկներ: Արմատն առանցքային է, հաստ ու հյութալի, ցողունը ճյուղավոր է, տերևները` խոշոր, հերթադիր, սրտաձև, ամբողջաեզր: Պտուղը քիստավոր սերմիկ է: Բույսը կյանքի առաջին տարում տալիս է միայն խոշոր, արմատամերձ, երկար կոթունավոր, լայն տերևներ, իսկ երկրորդ տարում ծաղկում է: Սերմերի հասունացումից հետո բույսը չորանում է:
Մեր հանրապետությունում աճում է միայն 2տեսակ` մեծ և թավոտ տեսակները, որոնք հավասարաչափ կիրառվում են բուժական նպատակով: Կռատուկը հանրածանոթ բույս է, տարածված տնամերձ հողամասերում, աղբուտներում, մարգագետիններում, ճամփեզրերին, արոտավայում և այլուր: «Արկտիում» անունը ծագել է հունական արկտիոն (արկտոս) բառից, որը նշանակում է արջ` կապված բույսի տերևների մեծության հետ:
Քիմիական բաղադրությունը: Արմատում հայտնաբերված է 12,3% պրոտեին (այդ թվում`արգինին և ադենին), 60-70% ինուլին, եթերայուղ, դաբաղիչ և դառը նյութեր, գլիկոզիդ արկտին, ֆիտոստերին, C վիտամին, պալմիտինաթթու, ստեարինաթթու, տերևներում` լորձ, եթերայուղ, C վիտամին, կարոտին, դաբաղանյութեր, սերմերում` 20% ճարպայուղ, գլիկոզիդ արկտիին:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի արմատը, սերմերը և տերևները: Արմատը մթերում են աշնանը կամ վաղ գարնանը` մինչև տերևակալելը, իսկ տերևները` ամբողջ վեգետացիայի շրջանում: Արմատը հանելուց հետո մաքրում են հողից, լվանում սառը ջրով, դանակով քերում արտաքին գորշ ծածկույթը, ապա կտրտում երկայնակի ու չորացնում վառարանում կամ հատուկ չորանոցում: Տերևները հիմնականում օգտագործում են թարմ վիճակում: Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն: Այսպես, Չինաստանում այն օգտագործվել է պոդագրայի, ուռուցքների, այտուցների, արյունազեղումների, սիֆլիսի, թունավոր միջատների և օձերի կծելու դեպքում:
Բույսի բոլոր մասերը թարմ վիճակում` արտաքին ձևով, օգտագործվել են էկզեմայի, ֆուրունկուլյոզի, մաշկային պալարախտի, սեռական օրգաների լորձաթաղանթների բորբոքումների ժամանակ:
 Նշվում է, որ բեղաբույսն ունի նաև «արյունը մաքրող» հատկություն:
Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ արմատի եփուկը` ներքին ընդունման և կոմպրեսների ձևով, օգտագործվում է մաշկային ցանավորումների, ֆուրունկուլյոզի, գեղձախտի, որպես «արյունը մաքրող» միջոց` ռախիտի, որպես միզամուղ` ախտահարումների, ինչպես և կանացի մի շարք հիվանդությունների, քրոնիկական փորկապության, շաքարախտի, պոդագրայի, քսուքի ձևով` երկար ժամանակ չբուժվող վերքերի, լվացման ձևով` գլխի մազաթափության ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ` Հ.Հ. Սեպետճյանի մեջբերումներով, բույսի արմատը թարմ վիճակում տրվել է արյունախխող հիվանդներին, արմատի մոխիրը ցանում են վերքերի վրա: Արմատը` դանակով կտրելով, քսում են մաշկի ճաքվածքներին և մկնատամով ախտահարված մասերին: Բոված վիճակում այն օգտագործվել է նաև որպես սուրճ, իր գեղեցիկ գույնով և համով գերազանցելով նույնիսկ եղերդակին: Լեհաստանում և Գերմանիայում թարմ արմատը և նրա մզվածքը լայն ճանաչում ունեն որպես միզամուղ, քրտնամուղ, մազերն ամրապնդող և մաշկային որոշ հիվանդություններ բուժող միջոց: Ավստրիայում բույսի երկամյա արմատը համարվում է որպես թեթև լուծողական և լեղամուղ միջոց: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է երիկամաքարային հիվանդության, շաքարախտի, պոդագրայի, ռևմատիզմի, ջրգողության, թութքի, ռախիտի, գեղձախտի, ֆուրունկուլյոզի, քրոնիկական էկզեմայի, փորկապության, հոդային ընդարմության, սնդիկային աղերով թունավորման և թունավոր միջատների կծելու դեպքում:
Թարմ տերևը` տրորված վիճակում, դնում են հնացած վերքերի և ուռուցքների վրա: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ արմատը համարվում է դիուրետիկ և նյութափոխությունը կարգավորող միջոց: Այն կիրառվում է գաստրիտների, խոցային և միզաքարային հիվանդությունների, իսկ կոմպրեսների ձևով` քորով ուղեկցվող դերմատիտների ժամանակ: Ֆրանսիայում դեղաբույսի արմատը համարվում է հակապոդագրային լավ միջոց և տարբեր ձևերով լայնորեն կիրառվում է այս հիվանդության ժամանակ: Արմատի եփուկը, շատ տեղերում, հանրահայտ է նաև որպես բերանի խոռոչի ողողման միջոց` բերանի լորձաթաղանթի բորբոքուների դեպքում: Գլխի մազաթափության ժամանակ գլուխը լվանում են արմատի եփուկով կամ քսում սերմերից ստացվող յուղը: Արմատի եփուկը Ա.Պ. Պոպովը օգտագործում է տաք փաթաթումների ձևով էկզեմայի և ռևմատիզմի ժամանակ:
Գիտականորեն հիմնավորված է կռատուկի արմատի հիպոգլիկեմիկ, ինչպես նաև էլեկտրոֆորետիկ եղանակով ստացված նրա ալկալոիդային երկրորդ ֆրակցիայի և սեսկվիտերպենային լակտոնների ուռուցքների աճը կասեցնող հատկությունները: Արմատի կիրառումը ուժեղացնում է գլիկոգենի կուտակումը լյարդում, որով էլ այն լայնորեն ցուցված է շաքարախտի (Ս.Ա. Տոմիլին), ինչպես և որկորի և արգանդի ուռուցքների ժամանակ (Ն.Ա. Պլոտնիկով, Ե.Կ. Լևչենկո): Պետք է հաշվի առնել այն համգամանքը, որ եթե բույսի մեջ գերակշռում է դաբաղանյութի քանակը, այն կարող է առաջ բերել փորկապություն: Տերևները պարունակում են լեղամուղ նյութեր, որոնք դրականորեն են ազդում լեղարտադրության վրա, միաժամանակ դրանք ունեն հակամիկրոբային ակտիվություն: Թարմ արմատը` մշակված նշի կամ ձիթապտղի յուղով, կռատուկի յուղ անվան տակ, օգտագործվում է մազարմատներն ամրացնելու նպատակով, հատկապես սկսվող մազաթափության ժամանակ: Բույսի թարմ արմատն` աղացած վիճակում, շփոթի ձևով, 100-150 գ օրվա դոզայով, օգտագործել ենք սրտային քրոնիկական անբավարարության 2-3-րդ աստիճաններով տառապող այն հիվանդների մոտ, որոնք ունեցել են արտահայտված այտուցներ և այս կամ այն չափի կայունություն միզամուղ դեղամիջոցների նկատմամբ: Արմատի շփոթը հաճախ խառնվել է մեղրի հետ: Նշենք, որ բուժման 2-3-րդ օրերից զգալի չափերով ավելացել է հիվանդների օրվա մեզի քանակը, իսկ հետագայում նկատվել է քաշի արտահայտված կորուստ` կապված կանգային հեղուկի դուրս գալու հետ: Այս ֆոնի վրա որոշ հիվանդների մոտ վերականգնվել է միզամուղ դեղամիջեցների ակտիվ ներգործնեությունը, փոքրացել են որովայնի չափերը , կրճատվել լյարդը: Արմատի շփոթը դրականորեն է անրադարձել նաև հիվանդների մարսողական տրակտի գործնեության և ընդհանուր նյութափոխանակության վրա, որոնք հիմնավորվել են գործիքալաբորատոր մի շարք ցուցանիշներով:
Կիրառման եղանակները: Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ, օրական 4 անգամ` ուտելուց առաջ, կամ` 1-2 թեյի գդալ արմատափոշին 1 ժամ թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում ½ բաժակ` օրական 3-4 անգամ, կամ` 3 գ արմատը 5 ժամ թրմում են 150 մլ սառը ջրում, ապա ըմպում միանվագ: Արմատից եփուկ պատրաստելու համար 15 գ չոր հումքը 20 րոպե եռացնում են 200 մլ ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ, կամ` 50-60 գ հումքը 30 րոպե եփում են 1 լ ջրում, ապա ընդունում վերոհիշյալ եղանակով, կամ` 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե եռացնում են 2 բաժակ ջրի մեջ, հովացնում, քամում, ապա օգտագործում արտաքին` կոմպրեսի ձևով:
Սերմերից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 20 րոպե եռացնում են 200 մլ ջրում, ապա ըմպում միանվագ` որպես լուծողական: Արմատից քսուք պատրաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրում եփում են մինչև ծավալով կիսվելը, հետո տաք վիճակում ավելացնում են 100 գ խոզի ճարպ, դնում ջեռոցը մի քանի ժամ, այնուհետև օգտագործում արտաքին` գլխի մազաթափության ժամանակ, կամ` 4 ճաշի գդալ արմատը 4 բաժակ ջրում եփում են մինչև հեղուկի թանձրանալը, որից վերցնում են1 մաս, խառնում 4 մաս կովի կարագի հետ և ստացված քսուքն օգտագործում այրվածքների ժամանակ, կամ` երկար ժամանակ չբուժվող վերքերի բուժման համար քսուք պատրաստելու նպատակով 75 գ թարմ, մանրացրած արմատը տաք տեղում թրմում են 1 օր 200մլ արևածաղիկի յուղի մեջ, հետո մարմանդ կրակի վրա եփում 15 րոպե ու քամում: Ռևմատիզմի և էկզեմայի ժամանկ 4-5 ճաշի գդալ արմատը 30 րոպե եռացնում են 1 դույլ ջրում, ապա սավանը թրջում տաք եփուկով ու կատարում տաք-տաք փաթաթումներ: Արմատից պատրաստում են նաև ոգեթուրմ, որի համար հումքը 1/5 հարաբերությամբ խառնում 70° սպիրտի հետ, թրմում 2-3 օր, ապա ըմպում 10-15-ական կաթիլ` օրական 3 անգամ: Դեղաբույսը հաճախ օգտագործվում է խառնուրդների ձևով:
Այսպես, շաքարախտի բուժման նպատակով հավասարաչափ իրար են խառնում կռատուկի արմատները, կանաչ լոբին և հավամրգու տերևները: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Նման ձևով օգտագործվում է իրար հավասարաչափ խառնված կռատուկի և կղմուխի արմատների խառնուրդը` ռևմատիզմի ժամանակ: Պոդագրայի դեպքում վերցնում են 25 գ կռատուկի արմատ, 20 գ սիզախոտի արմատ, 20 գ կատվալեզու, 30 գ եռագույն մանուշակ, 20 գ բերենիկե, խառնում իրար և խառնուրդից 40 գ 15 րոպե եփում 1լ ջրում, ապա ըմպում ուտելուց առաջ` օրական 3 բաժակ: Մազաթափության ժամանակ շաբաթը 2 անգամ գլուխը լվանալ 20գ վաղենակի ծաղիկների, 40 գ կռատուկի արմատի և 15 գ գայլուկի կոների խառնուրդի 1 լ ջրում պատրաստված եփուկով: Նույն նպատակով օգտագործվում է կռատուկի արմատի և ուռենու կեղևի հավասարաչափ խառնուրդը, որից եփուկ պատրաստելու համար 4 ճաշի գդալ հումքը 20 րոպե եռացնում են 1 լ ջրում կամ հավասարաչափ իրար խասնում կռատուկի և խնկեղեգի արմատները. դրանից վերցնում 6 ճաշի գդալ և պատրաստում եփուկ 1 լ ջրում: Մաշկային ախտահարումների ժամանակ օգտագործվում է հավասարաչափ վերցված հետևյալ խառնուրդը. կռատուկի և կղմուխի արմատները, ընկույզի տերևները և սրոհունդ, դրանից վերցնում են 1 ճաշի գդալ, 10 րոպե եռացնում 1 բաժակ ջրում, հովացնում, քամում և ըմպում 1-ական բաժակ` օրական 3 անգամ:
Այլ օգտակար հատկանիշներ: Կռատուկը վաղուց հայտնի է որպես արժեքավոր կերաբույս: Ճապոնիայում մշակվում է որպես բանջարանոցային բույս: Արմատը կարելի է ուտել հում կամ եփած վիճակում: Վաղ գարնանը արմատից, որոշ դեպքերում նաև մատղաշ տերևներից, պատրաստում են սալաթ, ինչպես նաև սուրճ: Դեղաբույսը մեղրատու է, նրանից ստացվող մեղրն ունի ձիթապտղի գույն, հաճելի համ: Արմատն օգտագործվում է կոսմետիկայում, իսկ սերմերից ստացվող յուղը` օճառի և օլիֆի արտադրության մեջ: Ցողունից պատրաստում են կոշտ գործվածք և փաթաթաթուղթ: Բույսը գործվածքեղենը ներկում է կանաչ գույնի:
 
                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
 12.05.2021
12.05.2021                                     
                                        
                                
                Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
 16.02.2021
16.02.2021                                     
                                        
                                
                Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
 12.02.2021
12.02.2021                                     
                                        
                                
                Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
 29.01.2021
29.01.2021                                     
                                        
                                
                Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
 21.01.2021
21.01.2021                                     
                                        
                                
                Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
 12.01.2021
12.01.2021                                     
                                        
                                
                Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
 05.03.2018
05.03.2018                                     
                                        
                                
                Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
 22.02.2018
22.02.2018                                     
                                        
                                
                Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
 16.02.2018
16.02.2018                                     
                                        
                                
                Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
 16.02.2018
16.02.2018                                     
                                        
                                
                Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
 29.01.2018
29.01.2018                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ











 
             
             
             
         
                                         
                                         
                                         
                                         
     
     
    